Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում էբոլա վիրուսով վարակված 11 մարդ փախել է կարանտինային մեկուսարաններից: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել էբոլայի բռնկման հիմնական օջախ համարվող Իտուրի նահանգում։ Ներկայում ընթանում են փախածների որոնումները:

Նահանգի որոշ հատվածներում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, քանի որ զինված խմբավորումները շարունակում են սահմանափակել մարդասիրական կազմակերպությունների մուտքն ու գործունեությունը։

Բացի այդ, մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել հարավային Կիվու նահանգում։ Այնտեղ էբոլայից մահացածի դին անվտանգ հուղարկավորելու ժամանակ այդ գործողությունն իրականացնող խմբի վրա հարձակում է իրականացվել։ Խմբի անդամները ստիպված են եղել թողնել դագաղը և հեռանալ, իսկ տեղացիները դիպչել են դիակին։  Առողջապահական մարմինների գնահատմամբ՝ այս միջադեպը կարող է վարակի փոխանցման նոր շղթաների պատճառ դառնալ։

Ընդհանուր առմամբ, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլա տենդի ներկայիս բռնկման պատճառով բուժաշխատողների հսկողության տակ է գտնվում 4 200 մարդ: Վերջին շաբաթներին էբոլայից մահացածների կամ դրանով հիվանդացածների հետ շփում ունեցած մարդկանց հսկման մակարդակը կազմում է 46%: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջում է, որ այդ թիվը լինի 95%-ի մակարդակում: Էբոլա վիրուսի ինկուբացիոն շրջանը 21 օր է:

Կոնգոյի առողջապահության նախարարության նորագույն տվյալների համաձայն՝ էբոլայից հաստատված մահերի թիվը կազմում է 62, իսկ հիվանացության հաստատված դեպքերի թիվը՝ 363:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930