«Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունեք ասելո՞ւ. Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի՞նչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։
«Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունեք ասելո՞ւ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։
Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞՝ ոչ։
Նման ուղերձ եթե արվեր այլ երկրների առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն օրինակ ընդդիմության, իրար հերթ չտալով կասեիք՝ սա ճնշում է ՀՀ քաղաքացու ազատ ընտրության վրա։
Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։
Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ։
Թե՞ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»։



