Չինաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել
Չինաստանում գերբեռնված ավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այդ մասին մայիսի 28-ին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
«Հինգշաբթի վաղ առավոտյան Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածում գերբեռնված ուղևորատար միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 13 մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել Նանյան քաղաքում գտնվող ճանապարհահատվածում։ Վթարի պահին իննատեղ ուղևորատար միկրոավտոբուսում գտնվել է 16 մարդ։ ՃՏՊ-ից հետո ՉԺՀ հանրային անվտանգության նախարարությունը դեպքի վայր է ուղարկել աշխատանքային խումբ։



