Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը. Թրամփի աղմկահարույց գրառումը հայաստանյան ընտրություններին ընդառաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գալիք խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Սոցցանցային իր էջում Թրամփն աննախադեպ բան է արել՝ նախընտրակամ փուլում անդրադառնալով մեկ այլ երկրի համապետական ընտրությանը՝ աջակցություն հայտնելով կոնկրետ թեկնածուի։ Նա գրել է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը»։

Թրամփը նաև հիշեցրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան։ « Նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին հիմք կդնեն TRIPP-ի համար, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։

Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»,- գրել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031