«Եվրոպական արժեքներն» ակնհայտ են կամ էլ՝ դեմքին դրոշմված. Զախարովան անդրադարձել է Փաշինյանի աղմկահարույց միջադեպին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է այսօր Արաբկիր համայնքում գրանցված աղմկոտ միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանը հարձակվեց իր քաղաքական հայացքները չկիսող հայ կնոջ վրա: Զախարովան տելեգրամյան իր ալիքում մեջբերել է միջադեպի՝ ռուսական մամուլում տեղ գտած հատվածը՝ գրելով.

«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքներն» ակնհայտ են։ Կամ էլ՝ դեմքին դրոշմված»։

Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարզապես հարձակվեց իր քաղաքական ընդդիմախոս կնոջ վրա՝ ի պատասխան վերջինիս քաղաքական մեղադրանքների, սկսելով մեղադրել ու սպառնալ:

Հետագայում պարզվեց, որ կինը անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրն է ու փաստաբան, իրավապաշտպան  Տաթևիկ Սողոյանի մայրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031