ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ MV Hondius զբոսանավում հիվանդացության դեպքերի պատճառ դարձած հանտավիրուսի գլոբալ տարածման ռիսկը մնում է ցածր։

«Հանրային առողջության ռիսկը վերագնահատվել է առկա ամենաարդիական տեղեկատվության հիման վրա, և գլոբալ ռիսկը մնում է ցածր», -ասվում է ԱՀԿ-ի կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նշել է, որ զբոսանավի չվարակված ուղևորների և անձնակազմի համար ռիսկը մնում է չափավոր՝ նշելով, որ կոնտակտավոր անձանց մոտ հիվանդությունը դեռ կարող է դրսևորել ինկուբացիոն ժամանակահատվածում, ուստի անհրաժեշտ է շարունակական մոնիթորինգ։

ԱՀԿ-ն ակնկալում է, որ վիրուսի հետագա փոխանցման ռիսկը կնվազի վերահսկողության միջոցառումների կիրառումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031