Իսպանիայում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված 8 իսլամիստ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեութա անկլավում ձերբակալվել է 8 իսլամիստ, որոնք պատկանում են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մարոկկո-իսպանական մասնաճյուղին:
Այս մասին այսօր հայտարարել է Իսպանիայի ՆԳՆ-ը: Վերջինիս տվյալներով՝ մասնաճյուղը զբաղվել է զինյալների հավաքագրմամբ, որոնք ուղարկվել են Սիրիա: Նշվում է, որ մինչև ձերբակալվելը մասնաճյուղի անդամները Սեութայի միջոցով Մերձավոր Արևելք են ուղարկել տասնյակ իսլամիստների, որոնք համալրել են «Ալ-Քաիդայի» շարքերը:
Ներկայումս իսլամիստների տներում իրականացվում է խուզարկություն: ՆԳՆ-ը հայտարարել է, որ շարունակվում են մասնաճյուղի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները, և բացառված չէ, որ կլիներ նոր ձերբակալություններ: