Ճապոնիան պետական պահուստներից կսկսի նավթ բաց թողնել մարտի 26-ին

Ճապոնիան պետական պահուստներից նավթ կսկսի բաց թողնել հինգշաբթի օրը՝ մարտի 26-ին: Այս մասին հայտարարել է վարչապետ Սանաե Տակաիչին։

Մարտի 24-ին X-ում գրառման մեջ նա նշել է, որ այս քայլերը կօգնեն երաշխավորել, որ «բենզինի նման նավթամթերքների մատակարարումների հարցում ոչ մի ընդհատում չլինի»։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը, առաջնահերթ նշանակություն ունի միջազգային հանրության, այդ թվում՝ Ճապոնիայի համար, հատկապես կայուն էներգամատակարարման տեսանկյունից», – հավելել է նա։

Տակաիչին նաև հայտնել է, որ նավթ արտադրող մյուս երկրների կողմից պահուստների բաց թողումը նույնպես նախատեսվում է սկսել մարտին։

Ճապոնիան նաև մարտի 19-ից սկսել է սուբսիդիաներ տրամադրել՝ նավթամթերքների գները զսպելու համար։

Ճապոնական ԶԼՄ-ները նշում են, որ պետական պահուստներից նավթ բաց թողնելու մասին հայտարարվել է նախարարների նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ճապոնական տնտեսության վրա Մերձավոր Արևելքում լարվածության ազդեցությունը մեղմելու ուղիները։

Հաղորդվում է, որ նավթի պետական պահուստները պետք է բավականացնեն մեկ ամիս։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների հետևանքով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջովին դադարել է՝ հանգեցնելով նավթի գնի կտրուկ աճի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031