Բաժիններ՝

Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ

Էմանուել Գրեգուարը՝ ձախ Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածուն, որն աջակցություն էր ստացել երկրի մյուս ձախ քաղաքական ուժերի կողմից, Փարիզի քաղաքապետ է ընտրվել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: Այս մասին հաղորդել է BFMTV-ն:

48-ամյա Գրեգուարը ստացել է ձայների 50,52%-ը՝ ինը տոկոսային կետով առաջ անցնելով Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատիից։

Միևնույն ժամանակ, Փարիզի քաղաքապետի պաշտոնի երրորդ թեկնածուն՝ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչ Սոֆի Շիկիրուն, ստացել է ընտրողների ձայների 7,96%-ը։

Գրեգուարը Փարիզի ներկայիս քաղաքապետ Ան Իդալգոյի տեղակալն էր։

Դատին՝ աջ «Հանրապետականներ» ​​կուսակցության թեկնածուն, որն ուներ կենտրոնամետ «Դեմոկրատական ​​շարժման» և երկրի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը, ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումից հետո X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ քվեարկության արդյունքը «չի արդարացրել սպասումները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031