Զարգացող երկրներում կարող է առաջանալ սննդի պակաս՝ Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության պատճառով
Սննդի պակաս կարող է առաջանալ զարգացող երկրներում՝ Թրամփի և Նեթանյահուի կողմից Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սա կապված է պարարտանյութերի հետ, որովհետև Պարսից ծոցի երկրները վաղուց ի վեր կարևոր արտադրողներ են:
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի գների կտրուկ աճի՝ 30-40%-ով: Առանց դրանց՝ ասիական և աֆրիկյան երկրներում կնվազի բերքատվությունը, ինչը կարող է հանգեցնել սննդի պակասի:



