Բաժիններ՝

ԲՀԿ-ական գործարար պատգամավորները սկսել են առանձնանալ կուսակցությունից. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորները սկսել են կամաց-կամաց առանձնանալ այդ կուսակցությունից: Չնայած խմբակցությունը որոշում էր կայացրել 2012թ. պետական բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին, այնուամենայնիվ, մի շարք ԲՀԿ-ականներ գերադասել են իշխանություններին դեմ դուրս չգալ ու պարզապես չմասնակցել քվեարկությանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Ըստ ԱԺ կայքում դրված տեղեկանքի՝ բյուջեի կատարողականի քվեարկությանը չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վահան Կարապետյանը, իսկ Հայկ Խաչատրյանը քվեարկել է ձեռնպահ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ այս անգամ չփորձեն անակնկալներ մատուցել՝ ձեռնպահ քվեարկելով կամ քվեարկությանը չմասնակցելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս