Բաժիններ՝

Նեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պետք է լիակատար զինաթափվի, այդ թվում՝ հանձնի բոլոր փոքր հրաձգային զինատեսակները։ Այս մասին Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման իր ելույթում։

«Գազայում գործնականում ծանր զենք չկա։ Հրետանի չկա։ Տանկեր չկան։ Ոչինչ չկա»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ի տիրապետության տակ կա շուրջ 60000 հրացան։

Երուսաղեմում կայացած հանդիպմանը նա նշել է, որ նախ հարկավոր է զինաթափել ՀԱՄԱՍ-ին, ապա արդեն ապառազմականացնել Գազան։

Խոսելով անկլավի ապառազմականացման մասին՝ Նեթանյահուն նշել է, որ արմատականների կողմից օգտագործվող ստորգետնյա ենթակառուցվածքների մի մասը դեռևս մնում է Գազայի տարածքում։

«Նրանք այնտեղ դեռևս ունեն թունելներ ։ Մենք 500 կիլոմետրից ապամոնտաժել ենք մոտ 150 կիլոմետր թունել և պետք է ավարտենք աշխատանքը», – ասել է նա։

Նեթանյահուն հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կարող է ուժ կիրառել ՀԱՄԱՍ-ի դեմ, եթե արմատականներին զինաթափելու խնդիրը խաղաղ ճանապարհով չիրականացվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս