Դու Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. ««Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է». ասել է Փաշինյանը Սամվել Կարապետյանի առաջադրման առնչությամբ:

Ըստ #nիkոլ-ի Ալիևի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելը, դրանից անկախության հռչակագրին հղում անող հոդվածը հանելը, այլ հայկական պետական ատրիբուտներ խեղելը (առաջիկա ամիսներին կհրապարակեն կտեսնեք), իր էության մեջ ինքնիշխան պետության հիմնարար փաստաթուղթը քայքայելը շատ ուժեղ լեգիտիամացնում է Հայաստանի և մեր գոյությունը:

Բայց որ ժողովրդի պահանջով (եթե մեծամասնությունը ընտրում է Կարապետյանին) սահմանադրության մեկ հոդված է փոխվում, դա Հայաստանի ապալեգիտիմացում է:

Թե ասա՝ դու Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել: Եվ այս մարդը խոսում է ապալեգիտիմացնելուց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728