Բաժիններ՝

Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հնչում են Իլհամ Ալիևի դեմ կարգախոսներ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում տարածվել է մի տեղեկատվություն, ըստ որի Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում Էրդողանի կառավարության դեմ կարգախոսների հետ մեկտեղ սկսել են վանկարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ կարգախոսներ:

Երիտասարդ ցուցարարները վանկարկել են «Ալի՛և, հերթը քոնն է» կարգախոսներ: Նմանատիպ պաստառ է երևում «Թաքսիմից» արված լուսանկարում: Նշվում է, որ նրանք մուսավաթականներ են: Միևնույն ժամանակ «Թաքսիմում» բողոքի դուրս եկածների պատվիրակության ղեկավար Թայֆուն Քահրամանը հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ:

Հանդիպումից հետո Թայֆունը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է կատարի ցուցարարների պահանջները: Նա մանրամասնել է, որ ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Քահրամանը հավելել է, որ ցայժմ մի շարք նահանգներում ոստիկանությունը շարունակում է կոշտ միջոցներ ձեռնարկել մի շարք նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս