Զոհերի թիվը 3833 է, այդ թիվը կարող է փոխվել. Ալեն Սիմոնյանի արդարացումները

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված անձանց թիվը կարող է փոփոխվել, քանի որ դեռևս կան նաև անհետ կորած համարվող անձինք։ Այս ԱԺ-ում մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ պատերազմից ավելի քան 5 տարի անց Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում կատարեց` հայտնելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից եղել է 3833 զոհ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են Սիմոնյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակած տվյալները տարբերվում իրարից։

«Ես այդ թիվը հրապարակել եմ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներից ելնելով։ Ինչ վերաբերում է թվերի էս կողմ, էն կողմ լինելու հանգամանքին, նաև վարչապետն է այդ թվի մասին խոսել՝ փոքր տարբերությամբ։ Այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել։ Մեր թվերը նաև փոխվել են, որովհետև ինչ-որ ծնողներ մասունքներից նաև ԴՆԹ են արել։ Բայց այս թիվը հնարավոր է` էլի փոխվի, որովհետև մենք 191 անհետ կորած անձ ունենք»,- ասաց Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ հասարակությունը պահանջում է զոհվածների անունները հրապարակել, ոչ թե ուղղակի թվեր, Սիմոնյանը նշեց, որ դրանք անձնական տվյալներ են, բայց ավելացրեց, որ որոշ ժամանակ անց հնարավոր է` հրապարակվեն։

«Զոհվածների անունները հրապարակելը ես չեմ որոշում։ Կարծում եմ, որ այս պահին ճիշտ չէ անուններ հրապարակելը։ Դե, չգիտեմ` ինչու ճիշտ չէ, անձնական տվյալներ են»,- ասաց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս