Փաշինյանը կանանց վրա նստած է կառավարում երկիրը․ նա սարսափում է անգամ կատակից․ Կարապետ Պողոսյան
«Ներողություն մի խնդրեք․ մյուսներին մի՛ դատեք, դա է ամենակարևորը, դատեք իրական հանցագործներին, օրինակ՝ նրանց, ովքեր հրահրեցին պատերազմը, ում պատճառով հազարավոր զոհեր ունեցանք, ովքեր հանձնեցին մեր հայրենիքի ամենահին ու կարևոր մասնիկներից մեկը՝ Արցախը, դատեք նրանց, ովքեր այսօր երկիրն անկառավարելի վիճակի են հասցնում, դա կլիներ ամենամեծ փոխհատուցումը բոլորիս համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այսպես արձագանքեց ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված հրապարակային ներողությանը։
ՀՀ դատախազությունը հրապարակային ներողություն է խնդրում Կարապետ Պողոսյանից՝ 2024թ. հունիսի 5-ին նրան ձերբակալելու, կալանավորելու համար։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի «կապրիզների արդյունքում» շատ ընդդիմադիր գործիչներ են կալանավորվում․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նստած է ուժայինների վրա, և գուցե մի քիչ գռեհիկ հնչի, բայց սարսափելի է, որ Նիկոլ Փաշինյանը նստած է հենց կանանց վրա, որովհետև ուժայիններից գոնե երեքը կին են, ու ինքն այսօր այդ կանանց վրա նստած՝ կառավարում է երկիրը։ Սարսափելի է պատկերացնել, թե այդ կանանց վրայից ինչ հոտ է գալիս»։

2026-ի ընտրություններին ընդառաջ՝ նա ամեն տեսակի քայլ սպասում է Նիկոլ Փաշինյանից․ «Օրինակ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին ոչ թե նրա համար, որ նա Գյումրու ընտրություններում հաղթանակ էր տարել, ոչ թե նրա համար, որ կային ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր, այդ մարդուն ձերբակալեցին միայն նրա համար, որ նա կեսկատակ երկու անգամ ասաց՝ խելոք մնացեք, թե չէ հեղափոխություն կանեմ։ Նույնիսկ կատակով ասված բառը սարսափի է հասցնում Նիկոլ Փաշինյանին»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

