Սրանք այն ոչ բոլոր նախընտրական նախաձեռնություններն են, որոնց միջոցով պետական միջոցներն ու պետական լծակներն օգտագործելով՝ ընտրություններից առաջ փորձեցին ձայներ ապահովել ՔՊ-ի համար։ Այդ շարքն այնքան երկար է, որ ամբողջը նույնիսկ անիմաստ է հիշատակելն ու թվարկելը։ Բայց դա այն է, ինչով իշխանությունը փորձեց ապահովել իր վերարտադրությունը՝ պետական միջոցների հաշվին համատարած կաշառելով ու խոստումներ բաժանելով ընտրողներին։
«Ներողություն մի խնդրեք․ մյուսներին մի՛ դատեք, դա է ամենակարևորը, դատեք իրական հանցագործներին, օրինակ՝ նրանց, ովքեր հրահրեցին պատերազմը, ում պատճառով հազարավոր զոհեր ունեցանք, ովքեր հանձնեցին մեր հայրենիքի ամենահին ու կարևոր մասնիկներից մեկը՝ Արցախը, դատեք նրանց, ովքեր այսօր երկիրն անկառավարելի վիճակի են հասցնում, դա կլիներ ամենամեծ փոխհատուցումը բոլորիս համար»: