ԵՄ միասնական դիրքորոշումը խաղաղության բանակցություններում լավ արդյունք գրանցելու հիմնական գործիքն է թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար․ Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ միասնական և համակարգված դիրքորոշումը խաղաղության բանակցություններում լավ արդյունք ապահովելու հիմնական գործիքն է թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար։
Կոշտան այս մասին գրել է X սոցիալական հարթակում՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցը։
«Ես խոսել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այսօր Ուկրաինայի հարցով ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ՝ իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականը ստանալու համար։ ԵՄ միասնական և համակարգված դիրքորոշումը խաղաղության բանակցություններում լավ արդյունք ապահովելու հիմնական գործիքն է թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար», – գրել է նա։

