Կբացվի «Մեր ձևով» շարժման արցախյան գրասենյակը

Նոյեմբերի 17-ին բացվելու է «Մեր ձևով» ժողովրդական շարժման արցախյան գրասենյակը, որը, ի թիվս այլոց, արցախցիներին տրամադրելու է քաղաքացիության ընդունման խնդիրների հետ կապված անվճար իրավաբանական աջակցություն, ներառյալ իրավական ներկայացուցչություն․ տեղեկանում ենք շարժման Facebook-ի էջում տարածված հայտարարությունից։

«Գրասենյակի հասցեն է քաղաք Երևան, Նիկողայոս Տիգրանյան փողոց, առաջին փակուղի, շենք 10:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 043445469, 094445469»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս