Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

Նոյեմբերի 12-ին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Հայսամ բին Տարիկ բին Թեյմուր Ալ Սաիդին. հայտնում են ԱԳՆ-ից:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Փոլադյանն առանձնազրույց է ունեցել Օմանի սուլթանի հետ, որին ներկա է գտնվել նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ Բուսաիդին:

Առանձնազրույցի ընթացքում դեսպան Փոլադյանն Օմանի սուլթանին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Օման երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի:

Օմանի սուլթանը հաջողություն է մաղթել դեսպան Փոլադյանին իր առաքելության մեջ՝ առանձնանշելով Օմանում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության հիմնումը՝ որպես Հայաստան-Օման քաղաքական հարաբերությունների հետագա զարգացմանը և տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված կարևոր քայլ:

Տեսանյութեր

Լրահոս