Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը կարծում է, որ Եվրոպայի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փաստերը վերլուծելիս ես գալիս եմ այն եզրակացության, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սա դատարկ լուր չի։
Բոլորը պատրաստվում են դրան», – երկուշաբթի օրը Pink TV-ի եթերում ասել է Վուչիչը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնի այն հայտարարությունը, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման երեք-չորս տարի հետո։
Վուչիչն ասել է, որ Սերբիան պետք է շարունակի ամրապնդել իր բանակը՝ իրեն պաշտպանելու համար։
«Մենք պետք է շարունակենք ամրապնդել բանակը։ Մենք իմաստուն կերպով զինվում ենք։ Մենք պետք է շարունակենք մեծ ներդրումներ կատարել մեր երկիրը պաշտպանելու համար»,-նշել է նա։

