Կոբախիձե. Վրաստանին շանտաժի են ենթարկում ԵՄ անդամակցության հարցում

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ «որոշ ուժեր» շանտաժի են ենթարկում Վրաստանին ԵՄ անդամակցության հարցում, և երկրի ճանապարհին արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծվում։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը Իրակլի Կոբախիձեի հարցազրույցից հատվածներ է թարգմանել և հրապարակել։

«Վրացական երազանք»-ի վարչապետի խոսքով՝ իրենք չեն կարող թույլ տալ, որ «որոշ ուժեր եվրաինտեգրման հարցն օգտագործեն որպես շանտաժի զենք վրաց ժողովրդի դեմ»։

«Մեկուկես տարի պահանջվեց, որպեսզի վերջապես ստանանք թեկնածուի կարգավիճակ։ Մենք ստիպված էինք պայքարել դրա համար։ Այս թեկնածուի կարգավիճակն օգտագործվեց նաև շանտաժի համար։ Հետագայում նրանք սկսեցին մեզ շանտաժի ենթարկել Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ սկսելու հարցով, ինչը լավ չէ, քանի որ, ի վերջո, սա անկարգություններ առաջացրեց նաև Վրաստանում։

Իհարկե, մենք դեռևս նպատակ ունենք դառնալու Եվրամիության լիիրավ անդամ, բայց մենք ցանկանում ենք շարունակել այս ճանապարհը միայն կանոններին և արդարության սկզբունքին համապատասխան։ Սա մեր ընդհանուր մոտեցումն է», – ասել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս