Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և կհրավիրի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպում, հաղորդում է Ռիա Նովոստի-ն։
«Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ղազախստանի նախագահի հետ, որը պետական այցով կայցելի Ռուսաստան։ Ռուսաստանի նախագահի օրակարգում է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումը», – ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած Կենտրոնական Ասիա-Ռուսաստան երկրորդ գագաթնաժողովում Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ իր պետական այցը Ռուսաստան կկայանա նոյեմբերի 12-ին։

