Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ռուսական ճանաչել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը РИА Новости-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ռուսական ճանաչել։
Ըստ Լավրովի, հասկանալի պատճառներով մենք չենք բացահայտում ամերիկյան կողմի հետ Ուկրաինայի հարցով քննարկումների բոլոր մանրամասները, «սակայն երբ լրատվամիջոցներում տարածվում են բացահայտ կեղծիքներ, մենք, բնականաբար, տալիս ենք համապատասխան մեկնաբանություններ»։ «Քննարկումը ընդգրկում է թեմաների լայն շրջանակ և չի սահմանափակվում մեկ ասպեկտով։ Թեև որոշ լրագրողներ ու փորձագետներ փորձում են բանակցությունները ներկայացնել հենց այդպես, ինչը արմատապես սխալ է։
Կրկին ընդգծում եմ, որ, մեր կարծիքով, հակամարտության ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և դրա առաջնային պատճառների վերացման։ Ինչ վերաբերում է Ղրիմին և Սևաստոպոլին, ապա թերակղզու բնակիչները դեռևս 2014 թվականի մարտին հանրաքվեի միջոցով իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը՝ արտահայտվելով Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ Այսպիսով, թերակղզու պատկանելիության հարցը մեզ համար փակված է», — ասել է Լավրովը։

