Բաժիններ՝

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի

Աֆղանստանի հյուսիսում նոյեմբերի 3-ի առավոտյան գրանցված 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Շարֆաթ Զամանը՝ նշելով, որ կա շուրջ 320 վիրավոր։

Ակնկալվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։Երկրաշարժի հետևանքով վնասվել է Մազար-է Շարիֆ քաղաքի պատմական Կապույտ մզկիթը։ 

Մզկիթն Աֆղանստանի ամենասուրբ վայրերից մեկն է։ Որոշ հավատացյալների կողմից ընդունված է համարել, որ հենց սա է այն վայրը, որտեղ թաղված է Մուհամմադ մարգարեի զարմիկ և փեսա Ալի իբն Աբի Թալիբը։ Մզկիթը կառուցվել է 15-րդ դարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս