Ադրբեջանը հաստատել է դեպի Հայաստան ռուսաստանյան ապրանքների տարանցման հնարավորությունը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ ներկայումս «Ռուսաստանի երկաթուղիները» տարածաշրջանի գործընկերների հետ քննարկում են ռուսաստանյան ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման կազմակերպման հարցերը, հաղորդում է ТАСС-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն հանել է սահմանափակումները՝ իր տարածքով Հայաստան բեռների տարանցման վերաբերյալ։

«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ հնարավոր է օգտագործել Ադրբեջանի երկաթուղիները՝ ռուսաստանյան արտադրանքը Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս առումով ունենք շատ հետաքրքիր առաջընթաց։ Այժմ «Ռուսաստանի երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին լուծում են այդ փոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ համապատասխան հանձնարարականներ են տրվել գյուղատնտեսության նախարարության գծով՝ այս նոր լոգիստիկ ուղղությունը զարգացնելու համար», – նշել է Օվերչուկը։

Տեսանյութեր

Լրահոս