
Վրաստանում խստացնում են ցույցերի անցկացման կարգը

Վրաստանում խստացնում են հանրահավաքների անցկացման կարգը։ Խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է։
Իշխող մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրցխալիայի խոսքով, նախագծի համաձայն` դիմակով հանրահավաքին մասնակցելը կամ փողոց փակելը կարող է 15-20 օրվա, պիրոտեխնիկական միջոցների կիրառումը՝ մինչև 60 օրվա վարչական կալանքի հանգեցնել։ 60 օրվա վարչական կալանք է սահմանվում նաև հանրահավաքների կազմակերպիչների համար, եթե նրանք Ներքին գործերի նախարարության պահանջով չեն դադարեցնում բողոքի ակցիան։
«Իսկ այս իրավախախտումների կրկնակի կատարման դեպքում արդեն ոչ թե վարչական, այլ քրեական պատիժներ կարող են կիրառվել», – նշել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։