
Մենք ճակատագրական սխալ կգործենք, եթե անվստահության գործընթացին նոր թափ չհաղորդենք. Մարգարիտ Եսայան
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկով խորհրդարանական լսումներ են հրավիրվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը նշեց, որ գործող կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մնում է սահմանադրական և օրինական միակ ճանապարհն այս իշխանություններից ազատվելու համար:
«Մենք, մեր հասարակությունը, մեր ընդդիմադիր գործընկերները, «Հայաստան» խմբակցությունը շատ մեծ ճակատագրական սխալ կգործենք, եթե այս անվստահության գործընթացին նոր թափ, ճիշտ ուղղություն չհաղորդենք և չհաջողենք, քանի որ այս իշխանությունները դարձել են ոչ միայն երկիրն ու պետությունը հանձնող, այլև մահ, սպանություն բերող:
Այս իշխանության դատաիրավական համակարգն ամբողջությամբ գտնվում է մեկ մարդու ձեռքում: Այս իշխանությունն իրականացնում է երկիրը սահուն թշնամուն հանձնելու գործընթաց:
Այս իշխանությունն իրականացնում է հայ ժողովրդի միջից հայկականությունն ու հայկական գենը վերացնելու գործընթաց: Դրա համար մենք բոլորս ամեն ինչ պիտի անենք, որ այս իշխանությունից օր առաջ ազատվենք, իմ սկզբունքն է՝ ազատվել սահմանադրական ճանապարհով»,- շարունակեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: