«Տղե՛րք, տպավորություն է ստեղծվել, որ տվել եք ձեր համաձայնությունը մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման: Մի՛ արեք այդպես, ես հավատացի այն ամենին, ինչ այստեղից դուք մեզ փորձեցիք ասել և ասեցիք: Մի՛ հարամեք ձեր իսկ մատուցած մատաղը: Մատաղը պետք է ընդունելի լինի, ոչ թե հարամվող»:
«Մենք չէինք կարող Գորիս-Կապան ճանապարհը կառուցել Ադրբեջանի տարածքում: Ճանապարհը կառուցվել է հայկական ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ»,- ասաց Բագրատյանը:
«Չենք անում և կարծիքներ ենք հայտնում՝ կստացվի-չի ստացվի, ՔՊ-ն կմիանա թե չի միանա: Դուք միավորվեք, ընդդիմադիրներ, հետո նոր ՔՊ-ի մասին խոսեք»,-շեշտեց նա:
Այսօր Հայաստանն այնպիսի փոսի մեջ է գտնվում, որ 3 նախագահների փորձի չափ ևս 3 հոգու փորձ է անհրաժեշտ, որ այս վիճակից դուրս գանք. Արտակ Զաքարյան
Մենք ճակատագրական սխալ կգործենք, եթե անվստահության գործընթացին նոր թափ չհաղորդենք. Մարգարիտ Եսայան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խայտառակությունից հետո Նիկոլ Փաշինյանը «փոթորիկ» է արել՝ ենթականերին ցույց տալով՝ ով է այստեղ շեֆը:
Ուժային բլոկին ղեկավարների մասնակցությամբ խորհրդարանական լսումների ժամանակ, պայմանավորված Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի ու ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած, մեղմ ասած, տհաճ միջադեպով, մի տեսակ ստվերում մնաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ավելի ճիշտ՝ նրա պատասխաններն ընդդիմադիր պատգամավորների կողմից տրված հարցերին:
«Պատգամավոր Արսենյանը համեմատության մեջ դնելով Արցախի Հանրապետության 120.000 քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության 3.000.000 քաղաքացիների հետ՝ փաստորեն ֆիքսեց, որ կարելի է 120.000 արցախահայերին զոհել՝ 3 միլիոն հայերին փրկելու համար»: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Այս իշխանությունները` ի դեմս իրենց ղեկավարի, տղաներ չի՛ սիրում, որովհետև իրենք կյանքում չկարողացան տղա դառնալ»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
«Բերձորի միջանցքը Ադրբեջանի ձեռքին միշտ հաղթաթուղթ է եղել և հիմա էլ շարունակում է մնալ, մեր տկարության, մեր թուլության և մեր ապիկարության պատճառով»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Բերձորի միջանցքի փակելը Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու էլեմենտ է»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: