Զինվորական հոսպիտալում մահացել է 54 օր առաջ վիրավորված ադրբեջանցի զինծառայողը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոսպիտալում մահացել է 54 օր առաջ վիրավորված զինծառայողը: Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 30-ին, ճակատամերձ գոտու զորամասերից մեկում:
Այստեղ զինծառայող Սամիր Ալիևն իր զենքը մաքրելիս պատահաբար (ընդդիմադիր ԶԼՄ-ները շարունակ կասկած են հայտնում զինծառայողների «պատահական մահերի» կապակցությամբ) կրակել էր ծառայակից Թողրուլ Աբդուլազադեի վրա, որին տեղափոխել էին զինվորական հոսպիտալ:
Չնայած տևական բուժմանը՝ զինծառայողն այսօր մահացել է զինվորական հոսպիտալում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինծառայողի մահվան փաստը: