
Ալ-Շարաան կդառնա 1967 թվականից ի վեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող Սիրիայի առաջին նախագահը

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը։ Սա 1967 թվականից ի վեր Սիրիայի նախագահի առաջին այցն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
Ակնկալվում է, որ Շարաան իր առաջին ելույթը կունենա Գլխավոր ասամբլեայում, որը սեպտեմբերի 23-ին կսկսի 80-րդ նստաշրջանի աշխատանքները։
Reuters-ը նշում է, Շարաան, ով ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդն է ու ում համար ժամանակին 10 մլն դոլարի գլխագին էր սահմանված, մեծ դիվանագիտական հաղթանակ տոնեց, երբ մայիսին Ռիյադում նրան ճանաչեց ու հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դրան հաջորդող ժամանակահատվածում ԱՄՆ-ն վերացրեց Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասը, իսկ Թրամփի վարչակազմն իր աջակցությունը հայտնեց Շարաայի՝ երկիրը միավորելու և կայունացնելու ջանքերին։