
Հնդկաստանը և Միացյալ Նահանգներն Ալյասկայում ավարտել են Yudh Abhyas-2025 համատեղ զորավարժությունները

Հնդկաստանը և Միացյալ Նահանգներն Ալյասկայի նահանգում ավարտել են Yudh Abhyas-2025 երկշաբաթյա համատեղ ամենամյա զորավարժությունները։ Այդ մասին մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության՝ Yudh Abhyas-ն իրենից ներկայացնում է Հնդկաստանի կողմից անցկացող ամենաառաջադեմ և լայնածավալ երկկողմ զորավարժություններից մեկը և վկայում է երկու երկրի միջև ռազմական աճող փոխգործակցության մասին։
21-րդ ամենամյա զորավարժություններին մասնակցել է Հնդկաստանի 450 զինծառայող։ ԱՄՆ զինված ուժերի 11-րդ օդադեսանտային դիվիզիայի «Արկտիկական գայլեր» մարտավարական խմբի հետ համատեղ նրանք կատարելագործել են գործողությունները բարձրլեռնային տեղանքում, ներառյալ հրետանու, օդուժի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համալիր կիրառումը, դեսանտավորումն ուղղաթիռներից և պայքարն անօդաչու թռչող սարքերի դեմ։
Yudh Abhyas-2025 զորավարժությունները դարձել են Հնդկաստանի և ԱՄՆ-ի բանակների այս տարվա երկրորդ համատեղ վարժանքները։ Ապրիլին երկու երկրի զինծառայողները Հնդկաստանի Դուվադա զորավարժարանում անցկացրել են Tiger Triumph-2025 զորավարժությունները երկկողմ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ Հնդկական օվկիանոսի գոտում տարածաշրջանային անվտանգության պահպանման նպատակով: