Բաժիններ՝

ԱՄՆ-ն հավանություն է տվել է դաշնակիցների ձեռք բերած զենքի առաջին մատակարարումներին Ուկրաինային. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել և շուտով կվերսկսի Կիևին ամերիկյան զենքի մատակարարումները՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ֆինանսական նոր համաձայնագրի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրի։

Սա ամերիկյան զենքի առաջին մատակարարումը կլինի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից մշակված նոր մեխանիզմով, որի շրջանակում այդ զենքի համար վճարում են ՆԱՏՕ-ի երկրները։  

Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլբրիջ Քոլբին հավանություն է տվել 500 միլիոն դոլարի չափով երկու մատակարարման Ուկրաինայի պահանջների առաջնահերթ ցուցակ (PURL) նոր նախաձեռնության շրջանակում: Նոր մեխանիզմը նպատակ ունի Կիևին մատակարարել 10 միլիարդ դոլարի զենք։ 

Մինչ այժմ Թրամփի վարչակազմն Ուկրաինային զենք է վաճառել կամ մատակարարել է նվիրաբերված զենքը նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված նախաձեռնությունների շրջանակում։ Թե ինչ զենք է այս անգամ ուղարկվելու Ուկրաինային, աղբյուրները չեն հստակեցրել, սակայն նշվում է, որ այն ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս