Բաժիններ՝

Հայաստանում ԵԱՀԿ աջակցությամբ քննարկվում է ահաբեկիչների սահմանի հատումների կանխման ուղիները

Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ անցկացվող սեմինարի հիմնական թեման է՝ ինչպես ահաբեկիչների և հանցագործների համար դժվարեցնել սահմանի հատումը:

Միջոցառումը հատկապես կենտրոնացած է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ՔԱՄԿ/ Հանրային բանալիների տեղեկատուի /ՀԲՏ/ վրա, որը  տեխնոլոգիապես զարգացած համակարգ է ապահովելու կենսաչափական անձնագրերի ամբողջականությունը:

«Միկրոքարտերով կենսաչափական անձնագրերը կարևոր քայլ են ահաբեկիչների և հանցագործների կողմից ճանապարհորդական փաստաթղթերի կեղծումը դժվարեցնելու ուղղությամբ»,- նշեց Փոլ Պիկարդը՝ ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը: «Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է»,- ասաց նա, ավելացնելով, որ Հանրային բանալիների տեղեկատուն հենց այս հնարավորությունն է ընձեռում:

Երկօրյա սեմինարի անցկացումը հիմնվում է Գործողությունների ազգային ծրագրի հիման վրա, որը մշակվել է ԵԱՀԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից 2009թ.-ին: Ծրագիրը ընգրկում է Հայաստանում էլեկտրոնային անձնագրերի և ինքնությունը հաստատող  էլեկտրոնային քարտերի ներդրման կարգը:

Միջոցառմանը մասնակցում են մոտ 20 հայ ներկայացուցիչներ՝ սահմանապահ զորքերից, պետական ռեգիստրից և տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալություններից, որոնք կքննարկեն ՔԱՄԿ ՀԲՏ-ի տեխնիկական, վարչական և գործարկման խնդիրները: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի/Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ  ոստիկանության հետ համատեղ:

ԵԱՀԿ-ն անցկացրել է նմանատիպ սեմինարներ Ուզբեկստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և Ալբանիայում 2009 թ.-ից ի վեր, երբ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս