
«Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող ճանապարհը 95 տոկոսով պատրաստ է. APA

Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով կառավարությանը:
««Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի շինարարությունն իրականացված է 95 տոկոսով:
Նախագծով 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է»,- նշում է գործակալությունը։
«Նորակառույց ճանապարհը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, դրա լայնությունը 14-ից 21 մետր է», – տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։