
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Pray.cօm հարթակի համահիմնադիր Մաթ Փոթթերի հետ

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Pray.cօm հարթակի համահիմնադիր Մաթ Փոթթերի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հարուստ քրիստոնեական պատմությունը և ժառանգությունը Pray.cօm հարթակում ներկայացնելու հնարավորությունները։
Pray.cօm -ը ծառայում է որպես առցանց հարթակ քրիստոնեական համայնքի համար՝ առաջարկելով ամենօրյա աղոթքներ, աստվածաշնչյան պատմություններ, հոգևոր փոդքասթներ։