Բաժիններ՝

Ֆիցոն հայտարարել է, որ ռուսական ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարվածները վնասում են նաև Սլովակիային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, հայտարարել է, որ հույս ունի, որ Ուկրաինային հնարավորինս շուտ կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ և Ռուսաստանի հետ հակամարտությունում արդար խաղաղություն կհաստատվի։

Ըստ նրա՝ Ուկրաինայի և Սլովակիայի միջև հարաբերությունները շարունակում են ամուր մնալ՝ չնայած տարաձայնություններին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Միևնույն ժամանակ, Ֆիցոն նշել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարվածները վնասում են նաև Սլովակիային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս