ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև. ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ
                                    ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում (EUMA) կշարունակի իր գործունեությունը, դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը։
«Առաքելության մանդատն է վերահսկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակի մասին», – ասել է նա՝ նշելով, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    