
Տարոն Սիմոնյանը զգուշացնում է քաղաքացիներին

Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) խլելու գործընթացը շարունակում է:
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ, 65 «կողմ», 30 «դեմ» ձայներով, ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ովքեր բացակայում էին, գրություններ էին թողել իրենց քվեարկության մասին։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջական ընդունելու համար քվեարկությունը տեղի կունենա 3 ժամից։
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը քաղաքացիներին զգուշացրել է.
«Որևէ պետություն, որ դիմել է ազգայնացման գործիքի, երկարաժամկետ հատվածում չի շահել իր տնտեսության համար, եթե իհարկե չհաշվենք օրվա քաղաքական իշխանության կարճաժամկետ «հաղթանակը», ինչը չափազանց թանկ է նստել հաջորդ իշխանությունների և հարկատուների վրա, որովհետև նման գործողությունների ֆինանսական բեռն ընկել է այդ գործողություններից 5-10 տարի հետո հարկ վճարող մարդկանց ուսերին։
…Միայն զուտ մեկ մարդու կամ նրան սպասարկող խմբի իշխանությունը երկարաձգելու, նրանց կարճաժամկետ հոգեբանական բավարարվածության համար չափազանց ծանր դրամական բեռ են դրել մի ամբողջ հասարակության վրա՝ բարձրացող հարկերի տեսքով։
Ի դեպ, հարկերի շարունակական բարձրացումը պիտի որ արդեն զգացած լինեք ․․․»: