Ռուսաստանը նախազգուշացնում է Իսրայելի «տաք գլուխներին» Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված «չհարբել ստեղծված հնարավորություններից» և հիշեցնում, որ Գոլանի բարձունքների բռնակցումը կտրականապես անընդունելի է։ Այս մասին ՏԱՍՍ վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով»,-ռուսական ԶԼՄ-ներին այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուս դիվանագետը հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները, ուստի որպես արդյունավետ հարթակ՝ նա նշել է «3+3»-ը։ Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասելով, թե դա մտահոգություն է առաջացնում։
Ադրբեջանական կրակոցների ու հնարավոր ագրեսիայի հրավերը Նիկոլն ու ՔՊ-ն են տվել իրենց գործողություններով։
Երեք նախագահներն էլ փորձել են թույլատրելիության սահմաններում բացել բովանդակությունը։ Ո՞րն էր գաղտնիք, ի՞նչը չի ներկայացվել հասարակությանը՝ նախկին իշխանությունների կողմից բանակցված Քի-Վե՞սթը, Մադրիդյան սկզբունքնե՞րը, Կազա՞նը, թե՞ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայիու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք փառահեղ «ջրվեցին» հայտնի վերելակում Նիկոլ Փաշինյանի կողմից։
Այսօր Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։