
Աշտարակում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

Հունիսի 1-ին՝ ժամը 04:02-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 04։44-ին։
Ավտոմեքենան այրվել է։