
Մակրոնի ու Ալիևի սերը և Փաշինյանի խանդոտ հայացքը
Հակոբ Բադալյանը գրում է. «Սա էլ մեր բարեկամ Մակրոնն է, որի ներքին գործերի նախարարը մի երեք ամիս առաջ Ադրբեջանին մեղադրում էր Ֆրանսիայի անդրծովյան գործերին միջամտելու համար: Մակրոնը, որի հանդեպ հնարավոր ու անհնար պրոպագանդիստական նյութերով լցված է ադրբեջանական մամուլը, որի երկրի դեմ Ադրբեջանը կազմակերպում եւ հովանավորում է ապագաղութային շարժումներ, եւ այլն:
Ինչ խոսք, հայկական խորաթափանց միտքը Ալիեւի հետ Մակրոնի այս զույգ ջերմ ձեռքսեղմումը կվերագրի նրա շատ հմուտ ու խորամանկ մի մտայնության, հայ հանրությանը գուցե բացատրելով, որ Ֆրանսիայի նախագահը այյս ժպիտով, ջերմությամբ եւ զույդ ձեռքսեղմումով Ալիեւին իրականում քաշում եւ գցում է թակարդը:
Եվ առաջարկում եմ այս տեսանյութում ուշադրության արժանացնել Հայաստանի վարչապետի ներկայությանն ու նաեւ հայացքին՝ երբ ջերմորեն շփվում են Մակրոնն ու Ալիեւը, եւ նաեւ ուշադրության արժանացնել Հայաստանի վարչապետին ուղղված՝ Հունգարիայի վարչապետ Օրբանի հայացքին»: