
Հրդեհ Աղավնավանք գյուղում․ այրվել է անասնագոմի փայտե առաստաղը

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 1-ին ժամը 07։44-ին ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի փայտե առաստաղը՝ մասամբ (մոտ 25 քմ):