
Սպանախով կարականդակ՝ Սպանակոպիտա

Բաղադրիչները՝
• շերտավոր ֆիլո խմոր- 18 շերտ
• հալած կարագ- 7 ճ/գ
• պարմեզան պանիր- ¾ բաժակ, քերած
• սպանախ- 800 գ
• կանաչ սոխ- 150 գ, միայն սպիտակ մասը
• սամիթ- 150 գ
• ֆետա պանիր- 250 գ
• ձու- 3 հատ
• սխտոր- 3 պճեղ
• սերուցք- 100 մլ
• աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Սպանախը լվանալ, խոշոր կտրատել, քամիչի մեջ ձեռքով ճզմել, որպեսզի հյութը դուրս գա, ավելացնել կտրատած կանաչին, սոխը և սխտորը։ Ձուն հարել սերուցքի հետ պատառաքաղով, ավելացնել աղ և սև պղպեղ։ Ավելացնել մանրացրած ֆետա պանիրը, խառնել։
Տապակը ծածկել յուղաթղթով, յուղել, փռել ֆիլո խմորը, քսել հալած կարագ, այդպես փռել 9 ֆիլո խմոր, յուրաքանչյուրին քսել կարագ։
Խմորի վրա լցնել պանրով, կանաչիով զանգվածը, կողքերը թողնել։ Ծածկել մնացած 5 ֆիլո շերտերով, յուրաքանչյուրին կարագ քսելով, վերջին 4 շերտերի արանքում նաև լցնել քերած պարմեզան։
Ձեռքերով խնամքով սեղմել։ Խմորի վրա դանակով կտրվածքներ անել, բայց ոչ մինչև վերջ, այնպես որ ստացվի 24 բաժին։ Եփել ջեռոցում 210°-ում 20-25 րոպե։ Թողնել սառչի, ապա կտրել և մատուցել։