Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել. Բայրամով

Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն ավարտվել են մարտին, սակայն գործընթացի վերջնական ավարտի հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից բացի չլուծված է մնում նաև հաղորդակցությունների բացման հարցը։

«Ես նշել եմ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման, ինչպես նաև Մինսկի խմբի վերացման անհրաժեշտությունը: Սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս չլուծված է մնում: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև այն փաստի շուրջ, որ Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել», – թվարկել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930