Բաժիններ՝

Չրերով փլավ՝ ջեռոցում

Բաղադրիչները՝

• Բասմատի բրինձ- 500 գ

• ջուր

• աղ

• չիր ու չամիչ

• կարագ

• լավաշ

Պատրաստման եղանակը՝

Բրինձը լավ լվանալ, եփել։

Մինչև բրնձի եփվել, չիրը կտրատեք և առատ յուղի մեջ տապակեք։ Այնուհետև վերցրեք ջեռոցի համար նախատեսված թիթեղյա խորը ամանը, որպեսզի սկսեք հավաքել փլավը։

Լավաշ շարեք տարայի ներքևի մասում, այնպես, որ վերջում հնարավոր լինի ծածկել փլավը, ապա լավաշի վրա հալեցված կարագ լցրեք, դրանից հետո մի շերտ բրինձը, հետո տապակած չիրը՝ յուղով, վերջում նորից բրինձն ու ծածկեք փլավը լավաշով։ Վերջում լավաշի վրա կրկին հալեցրած կարագ տարածեք ու դրեք ջեռոցը։ Հենց լավաշը կարմրի, կարող եք ջեռոցից հանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս