ՔՊ-ն ինչ գործելաոճ կուզի, թող ընտրի… Մենք մեծամասնություն ենք. Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար:

Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:

ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին:

Լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանն անդրադառնալով ՔՊ-ի բացակայությանը՝ նշել է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչ գործելաոճ կուզի, թող ընտրի։ Մենք մեծամասնություն ենք և ծառայելու ենք ի շահ համայնքի, ի շահ բնակչի։ Ոչ մի խոչընդոտ չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ն բոյկոտել է նաև Գյումրու ավագանու անդրանիկ նիստը, որտեղ քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930