Բաժիններ՝

Պարեկ դառնալու համար սահմանված տարիքային շեմը կհանվի

Պարեկային ծառայություն ընդունվելու համար սահմանված տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Արդեն իսկ ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով հանվում է տարիքային վերին շեմը, այսինքն՝ 35 տարեկանի կանոնը դուրս է գալիս: Կարևոր է այն, որ կադրերին ընտրում ենք՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական տարբեր տվյալները, որոնք պետք է բխեն ոստիկանության առջև դրված խնդիրներից»,–ասաց Սարգսյանը:

Նախարարը հույս հայտնեց, որ կհասցնեն մինչև ամառային արձակուրդներն այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունել և աշնանն արդեն նոր ընդունելության հայտարարել:

Ընդունելության համար դիմելու նվազագույն տարիքը 18 տարեկանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930