Բաժիններ՝

Սաշիկ Աֆյանի ճիգերը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու կրիմինալի դեմ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Երեկ ՀՀ երկրորդ քաղաք էր մեկնել փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Թերևս Աֆյանը սուր գոտում հայտնվելու ճիգերով կփորձի փրկվել հնարավոր պաշտոնանկությունից:

Աֆյանը գնացել էր ուսումնասիրելու տեղի ոստիկանության պայքարի ընթացքն ու հասարակական կարգի պահպանման արդյունքները: Այս բարձրագոչ այցերով ու միջոցառումներով ոստիկանական վերին էշելոնը փորձում է կանխել վենդետայի մոլեգնումը:

Մարտուն Գրիգորյանին ու նրա հորը՝ Գյումրիում հայտնի հեղինակություն Կամո Գրիգորյանին, ինչպես նաև նրանց հակառակորդ Ղուկասյաններին խիստ զգուշացվել է հանդարտվել, բայց, ապահովությունից ելնելով, շարունակում են նաև հսկել:

Տեղի իրավապահները, մասնավորապես Շիրակի դատախազ Կարեն Շահբազյանը, այդ գործում թերացել են, քանի որ դեռևս Լոռվա դատախազ աշխատելու ժամանակներից Շահբազյանը մտերմություն է արել Կամո Գրիգորյանի հետ: Ըստ վանաձորցիների, Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Շահբազյանը Վանաձորում անգամ համատեղ բիզնես ունեն` երկու խաղատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս