ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցելու համար

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

«Իհարկե, Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը կարևոր են։ Միևնույն ժամանակ կարևոր է նաև ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորումը։

ԵԱՀԿ-ն ունի փորձ, գիտելիք և գործիքների շատ լայն շրջանակ։ Եթե կողմերը համաձայնեն օգտագործել դրանք, մենք պատրաստ ենք հետևել Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված ցանկացած համաձայնության կատարմանը, ինչպես նաև հարթակ դառնալ ապագա քննարկումների համար, որոնք ուղղված կլինեն անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը», – ասել է Սինիրլիօղլուն։

Նշենք, որ ավելի վաղ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել էր Ռուսաստան։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Ուկրաինան ԱԹՍ–ների զանգվածային հարձակում էր սկսել Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ։ Սինիրլիօղլուին ցույց էին տվել մերձմոսկովյան Վիդնոյե քաղաքում ԱԹՍ-ի ընկնելու վայրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31